Մեր մասին - Ապարան պարկ
Ապարան պար. ժամանակակից և հարմարավետ հյուրանոց Եղիպատրուշի սրտում, ստեղծված նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը, բարձր որակը և անհատական մոտեցումը։
Մեզ մոտ ձեզ սպասվում են ոճային և ընդարձակ համարներ՝ կահավորված բոլոր անհրաժեշտ հարմարություններով ինչպես հանգստի, այնպես էլ աշխատանքի համար, բնության ներդաշնակություն, մաքուր լեռնային օդ, անզուգական տեսարաններ, խաղաղ միջավայր և բարձրակարգ սպասարկում: Մեր թիմը հոգ կտանի, որ ձեր հանգիստն անթերի լինի։
Հանգստի և ակտիվ ժամանցի հնարավորություններ ապահովող MyLer դահուկային հանգստավայրը ընդամենը 2 կմ հեռավորության վրա է։
Ապարան պարկը հարմար է ինչպես ռոմանտիկ, այնպես էլ կորպորատիվ այցերի համար։
Ապարան պարկ, ոչ պարզապես հյուրանոց, այլ մի վայր, ուր միշտ ցանկանում ես վերադառնալ։
Կեցության պայմանները
Եթե ունեք վաղ ժամանման կամ ուշ դուրս գրման կարիք, խնդրում ենք նախապես կապ հաստատել ադմինիստրացիայի հետ։ Մենք կփորձենք հնարավորինս բավարարել ձեր ցանկությունները՝ կախված ազատ համարների առկայությունից։
| Մուտք | 14:00 |
| Ելք | 12:00 |
| Ամրագրման չեղարկում |
Ամրագրման չեղարկման պայմանները կարող են տարբեր լինել՝ կախված ընտրված սակագնից։ Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք չեղարկել ձեր ամրագրումը, խնդրում ենք կապ հաստատել մեր ադմինիստրատորի հետ՝ մանրամասները պարզելու համար։ |
Կանոններ և պայմաններ
Մենք միշտ պատրաստ ենք օգնել և գտնել ձեզ համար լավագույն լուծումը։